00:40  ,  1 ապրիլի, 2015

Եվրո-2016. Մարուան Ֆելաինիի գոլը հաղթանակ բերեց Բելգիային

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում տեղի ունեցավ մեկ հանդիպում: Իսրայելի հավաքականն ընդունեց բելգիացիներին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով: 9-րդ րոպեին աչքի ընկավ Մարուան Ֆելաինին: 64-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Բելգիայի թիմի պաշտպան Վենսան Կոմպանին:

Բելգիան 11 միավորով բարձրացավ առաջին տեղ: Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Ուելսի թիմը: Իսրայելը 9 միավորով երրորդ տեղում է:

Եվրո-2016, ընտրական փուլ

B խումբ

Իսրայել - Բելգիա՝ 0:1

Մարուան Ֆելաինի, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով