«Լոս Անջելես Գելաքսին» շքեղ առանձնատուն է վարձակալել «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի համար, որն ամռանը կհամալրի ամերիկյան թիմը: Մալիբուում գտնվող առանձնատան գինը 16,8 միլիոն ֆունտ ստերլինգ է, իսկ մեկ շաբաթվա վարձը՝ 13,4 հազար դոլար, գրում է Daily Mail-ը:
Ծովափին գտնվող առանձնատունն ունի լողավազան, մարզասրահ, սաունա, կինոսրահ, այգիներ: Ջերարդն ընտանիքի հետ է տեղափոխվելու ԱՄՆ: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ 1.5 տարով է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում