00:18  ,  1 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնության եզրափակիչում՝ Պոգոնինա - Մուզիչուկ

Սոչիում հայտնի դարձան շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության (նոկաուտ մրցակարգով) եզրափակիչի մասնակիցները: Ռուսաստանցի Նատալյա Պոգոնինան թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց շվեդ Պիա Կրամլինգին եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ դիմակայությունում: Մուզիչուկը 3.5:2.5 հաշվով առավելության հասավ հնդիկ Դրոնավալի Հարիկայի հետ:

Եզրափակիչի չորս դասական պարտիաներից առաջինը տեղի կունենա ապրիլի 2-ին: Աշխարհի առաջնության փակումը նախատեսված է ապրիլի 7-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով