22:21  ,  31 մարտի, 2015

Ադրբեջանցի սամբիստ. Դիտավորյալ եմ հայաշատ Մոսկվայում նստել Հայաստանի հիմնի ժամանակ

Մոսկվայում շատ հայեր են ապրում, եւ ես դիտավորյալ եմ նստել Հայաստանի օրհներգի ժամանակ, ասել է ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը՝ մեկնաբանելով իր արարքը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի պարգեւատրության ժամանակ ոսկե մեդալը նվաճած արցախցի Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի հիմնի ժամանակ: Նա ցուցադրաբար կքանստել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին:

«Չէի կարող կանգնած լսել Հայաստանի հիմնը: Մրցաշարն անցկացվեց մի քաղաքում, որտեղ շատ հայեր են ապրում: Ես դիտավորյալ նստեցի: Այդ բնավորությունն իմ արյան մեջ է: Նման իրավիճակի կրկնվելուց ես դարձյալ չեմ կանգնի: Եթե որեւէ ադրբեջանցի շարունակեր կանգնած մնալ, կնշանակի նա ադրբեջանցի չէ: Այո, ես վատ էի զգում, երբ հնչում էր Հայաստանի հիմը: Ոչ մի ցավ չունեի, բողոք չունեի, պարզապես նստեցի, երբ հնչեց ինձ հետ ոչ մի կապ չունեցող հիմնը»,- Աբասովի խոսքը մեջբերում է Sovsport-ը՝ հղում անելով Sportbox.az-ին:

Հիշեցնենք, որ 90 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել էր Աշոտ Դանիելյանը, իսկ 29-ամյա Աբասովը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով