21:43  ,  31 մարտի, 2015

Վարդան Մինասյան. Կպատասխանեմ երկրպագուներին հետաքրքրող բոլոր հարցերին

Ղազախստանի «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ապրիլի 2-ին թիմի երկրպագուների հետ կայանալիք հանդիպման մասին։

«Այդպիսի հանդիպումներն անկասկած անհրաժեշտ են։ Մենք աշխատում ենք երկրպագուների համար, ֆուտբոլիստները խաղում են նրանց համար։ Շատ օգտակար է լսել միմյանց։ Դա հնարավոր է անել այդպիսի հանդիպումների ժամանակ։

Չկա որեւէ հարց, որից զգուշանում են։ Կձգտենք բավարարել մեր ֆանատների շահերը»,- Վարդան Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում