20:47  ,  31 մարտի, 2015

Սարսանիա. Մի խաղում Մովսիսյանը նկատելի է լինում, հաջորդում ընդհանրապես չի երեւում

Ռուսաստանցի ֆուտբոլային ֆունկցիոներ, Լիտվայի «Ատլանտասի» գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան քննադատել է Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներին։

«Ես նշել եմ «Սպարտակի» երիտասարդ ֆուտբոլիստների անկայուն խաղը։ Բայց նրանց ավագ թիմակիցներն ավելի լավը չեն։ Մովսիսյանը մի խաղում նկատելի է լինում, լարվածություն է ստեղծում մրցակցի պաշտպանությունում, հաճախ է դուրս գալիս հարվածային դիրք, իսկ հետո ընդհանրապես չի երեւում խաղադաշտում»,- Սարսանիայի խոսքը մեջբերում է sport-weekend-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության նախորդ երկու տուրերում Մովսիսյանի փոխարեն «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 20-ամյա ռուսաստանցի հարձակվող Դենիս Դավիդովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում