19:39  ,  31 մարտի, 2015

Կոլեր. Գյոտցեն «Բորուսիայում» ավելի լավ էր խաղում

Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայում» ավելի լավ էր խաղում, հայտարարել է դորտմունդյան թիմի, Մյունխենի «Բավարիայի», Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Յուրգեն Կոլերը։

«Ես ընդհանրապես չեմ հավանում Գյոտցեի խաղը «Բավարիայում»։ Այո, նա մի քանի գնդակ խփեց, սակայն երեւում է, որ ուրախություն չի ստանում ֆուտբոլից։ Ես այլեւս չեմ տեսնում նրա վառ անհատական գործողությունները»,- Kicker-ում գրել է Կոլերը։

Մարիո Գյոտցեն 2013թ. ամռանն է «Բորուսիայից» տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան թիմի կազմում նա հասցրել է դառնալ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։ Աշխարհի առաջնության եզրափակիչում Գյոտցեն խփեց Գերմանիայի հաղթական գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով