18:16  ,  31 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ ՊՍԺ-ի տրանսֆերային ցուցակում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային ցուցակում, հաղորդում է Eurosport-ը։

Նշվում է, որ փարիզյան ակումբին չի հաջողվի գնել Մարկո Ռոյսին կամ Կեւին դե Բրույնեին, եւ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանի գլխավոր տրանսֆերային նպատակները կլինեն Հենրիխ Մխիթարյանը եւ «Լիոնի» խաղացող Ալեքսանդր Լյակազետը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության 20 խաղում խփել է մեկ գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս