18:41  ,  31 մարտի, 2015

Մահացել է «Անժիի» ֆուտբոլիստի 3-ամյա դուստրը

Մահացել է Մախաչկալայի «Անժիի» 28-ամյա կիսապաշտպան Իլյա Մաքսիմովի երեք տարեկան դուստրը։ Երեխայի մահվան պատճառը չի նշվում։

«Աջակցության ոչ մի խոսք այս պահին բավարար չի լինի։ Մենք քեզ սիրում ենք, ցավակցում եւ կարեկցում այս ահավոր վշտի պահին։ Ամբողջ հոգով, սրտով եւ մտքերով քեզ հետ ենք»,- ասվում է «Անժիի» կոլեկտիվի եւ երկրպագուների պաշտոնական հայտարարությունում։

Իլյա Մաքսիմովն «Անժիում» հանդես է գալիս 2013 թվականից։ Նախորդ ակումբը եղել է Սամարայի «Կռիլյա Սովետովը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում