17:08  ,  31 մարտի, 2015

«Բորուսիան» առաջարկներ չի ստացել Հումելսի հարցով

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատմել է, որ Դորտմունդի թիմը դեռ առաջարկներ չի ստացել Գերմանիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Մատս Հումելսի տրանսֆերի վերաբերյալ։

«Մատսի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2017-ի ամառը։ Դեռ նրա տրանսֆերի հարցով առաջարկներ չենք ստացել, այդ պատճառով աշխատում ենք նույն ռեժիմով։ 2 շաբաթ առաջ Հումելսը բանակցում էր թիմի մարզական տնօրեն Միխայել Ցորկի հետ։ Մատսը հայտնեց մեզ, թե ինչ է ակնկալում մեզանից եւ դրանում անսովոր ոչինչ չկա»,-  Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հումելսն այս մրցաշրջանի վերջում լքելու է Բունդեսլիգան եւ կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում