16:40  ,  31 մարտի, 2015

Դարպասապահ Ռոժերիո Սենիի հերթական գոլը՝ տուգանային հարվածով

Բրազիլական «Սան Պաուլուի» դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է հերթական գոլը։ «Լինեսեի» դեմ տանային խաղում 42-ամյա բրազիլացին աչքի է ընկել տուգանային հարվածով, իսկ «Սան Պաուլուն» հաղթել է 3։0 հաշվով։ Դա Սենիի 126-րդ գոլն էր կարիերայում։

Հիշեցնենք, որ Ռոժերիո Սենին ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլ խփած դարպասապահն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում