16:22  ,  31 մարտի, 2015

Չավին հերքել է «Ալ Սադի» հետ պայմանագիր կնքելու լուրը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հերքել է քաթարյան «Ալ Սադի» հետ պայմանագիր կնքելու մասին լուրը։ Ավելի վաղ «Ալ Սադի» ղեկավարությունը հաստատել էր, որ 35-ամյա իսպանացին այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է քաթարյան ակումբ։

«Դա պարզապես այց էր Քաթար։ Երբ որեւէ նորություն լինի, ես այդ մասին կհայտնեմ ձեզ»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Չավիի եւ «Բարսելոնայի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվելու է ամռանը, երբ  կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում