15:25  ,  31 մարտի, 2015

15 միլիոն եվրո՝ Չեմպիոնների լիգայի հաղթողին

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2016-ից 2018-ը Չեմպիոնների լիգայի պարգեւավճարները, հայտնում է կազմակերպության կայքը։

Խմբային փուլի ուղեգիր նվաճած թիմերը կստանան 12-ական միլիո եվրո։ Խմբային փուլում մեկ հաղթանակի համար թիմերը կհարստանան եւս 1․5 միլիոն եվրոյով, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 500 հազար եվրոյով։ 1/8 եզրափակիչի ուղեգիրը կբերի եւս 5․5 միլիո եվրո, 1/4 եզրափակիչինը՝ 6 միլիոն, իսկ կիսաեզրափակիչինը՝ 7 միլիոն։ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը կստանա 15 միլիոն եվրո, իսկ եզրափակիչի մյուս մասնակիցը՝ 10․5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում