14:57  ,  31 մարտի, 2015

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Լուիս Էնրիկեին

Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, գրում է sport.es-ը։

Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց եւ «Էլ Կլասիկոյում» հաղթանակ տանելուց հետո։ Բացի այդ, «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի եզրափակիչում մրցելու է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Իսպանացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը։ Կողմերը համաձայնագիրը կերկարաձգեն եւս մեկ տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում