11:57  ,  31 մարտի, 2015

Չիչարիտոն հիասթափված է «Ռեալում» իր կարգավիճակից

Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավյեր Հերնանդեսը (Չիչարիտո) դժգոհ է Մադրիդի «Ռեալում» քիչ խաղային ժամանակ ստանալու պատճառով: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Ռեալ» տեղափոխված 26-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի այս առաջնությունում ոչ մի խաղ չի անցկացրել մեկնարկային կազմում, սակայն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 20 անգամ:

«Հիասթափություն եմ զգում: Ամենավատը կլինի այն, երբ ես կորցնեմ վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Մարզումներին ջանք ու եռանդ չեմ խնայում, բայց պաշտոնական խաղերում հնարավորություն չեմ ստանում: Այո, ես հանդես եմ գալիս հրաշալի թիմում, սակայն չունեմ ամենակարեւորը: Լավ է, որ մտերիմներս շարունակում են աջակցել ինձ»,- Չիչարիտոյի խոսքը մեջբերում է Fox Sports-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում