11:28  ,  31 մարտի, 2015

Զինեդին Զիդանի երազանքը

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երազում է գլխավորել ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը:

«Անկեղծ կլինեմ. գլխավոր նպատակս Ֆրանսիայի հավաքականը գլխավորելն է: Վստահ եմ՝ մի օր դա տեղի է ունենալու, սակայն մինչեւ այդ ցանկանում եմ որեւէ ակումբ գլխավորել»,- ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Զիդանը կարող է Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել Կարլո Անչելոտիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում