10:30  ,  31 մարտի, 2015

Ֆլորենտինո Պերես. Բեյլի ու Ռոնալդուի վաճառքը բացառվում է

Մարդիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ ուելսցի Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Երբեք չէի քննարկի Բեյլի տրանսֆերի հարցով առաջարկները՝ անկախ գումարից: Նա եզակի ֆուտբոլիստ է, ով շատ օգտակար է թիմին: Գարեթը «Ռեալի» առանցքային խաղացողներից է: Նույնը վերաբերում է նաեւ Կրիշտիանու Ռոնալդուին: Չեմ կարող «Ռեալի» ապագան պատկերացնել առանց Կրիշտիանուի»,- նախագահի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում