09:09  ,  31 մարտի, 2015

Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստները

Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականը կիսապաշտպան Գարթե Բեյլը ճանաչվել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը գնդակով, տեղեկացնում է AS-ը:

Հետազոտությունը կատարվել է մեքսիկական «Պաչուկա» ակումբի կողմից՝ ՖԻՖԱ-ի թույլտվությամբ: Բեյլը գնդակի հետ միասին կարող է զարգացնել մինչեւ 36.9 կմ/ժամ արագություն: Այդ ցուացանիշով երկրորդը «Պաչուկայի» ֆուտբոլիստ Յուրգեն Դամն է: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստները գնդակով 

1. Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ») - 36,9 կմ/ժամ

2. Յուրգեն Դամ (Մեքսիկա, «Պաչուկա») - 35,23

3. Անտոնիո Վալենսիա (Էկվադոր, «Մանչեսթեր Յունայթեդ») - 35,1

4. Աարոն Լենոն (Անգլիա, «Էվերտոն») - 33,8

5. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ») - 33,6

6. Թեո Ուոլքոտ (Անգլիա, «Արսենալ») - 32,7

7. Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա») - 32,5 

8. Ուեյն Ռունի (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ») - 31,2

9. Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա, «Բավարիա») - 30,7

10. Սերխիո Ռամոս (Իսպանիա, «Ռեալ») - 30,6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում