00:20  ,  31 մարտի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Բեռնար Շալանդին

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին ազգային հավաքականում համատեղ աշխատանքի համար:

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր մարզիչ Բեռնար Շալանդին հայկական ֆուտբոլում ներդրման, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար: Իսկական հաճույք էր այսպիսի մարզիչի հետ աշխատելը: Ես շատ եմ գնահատում  ինձ տված նրա խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ էր, բայց  ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար եւ մաղթել լավագույնը  հետագա գործունեությունում»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ալբանիայի հավաքականից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո Բեռնար Շալանդը հեռացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս