23:03  ,  30 մարտի, 2015

Կոլումբիան հաղթեց՝ 3:1, Ֆալկաոն՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականն Աբու Դաբիում կայացած ընկերական խաղում հանդիպել է Քուվեյթի թիմի հետ եւ առավելության է հասել 3:1 հաշվով: Կոլումբիայի կազմում գոլի հեղինակ է դարձել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը դիպուկ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

Ընկերական հանդիպում

Քուվեյթ - Կոլումբիա՝ 1:3

Մուսայեդ Նեդա Ալ Էնազի, 45+1 - Աբել Ագիլար, 22, Էդվին Կարդոնա, 68, Ռադամել Ֆալկաո, 74,11մ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում