21:46  ,  30 մարտի, 2015

Պեսկով. Եվրոպական խաղերի օրերին չի բացառվում Պուտինի այցը Բաքու

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ հունիսին կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերի օրերին Ռուսաստանի նախագահը կայցելի Բաքու, հաղորդում է tass.ru-ն: Պուտինը հրավեր ստացել է:

«Իսկապես, հրավեր եղել է: Չի կարելի բացառել, որ այդ ուղեւորությունը տեղի կունենա: Սակայն վերջնական որոշման մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասել է Պեսկովը:

Եվրոպական մարզական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է մասնակցել Խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս