20:16  ,  30 մարտի, 2015

«Բարսելոնան» կգնի Պոգբային եւ վարձակալությամբ կթողնի «Յուվենտուսում»

«Բարսելոնան» մտադիր է ամռանը գնել Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը եւ կես կամ մեկ տարվա վարձակալությամբ թողնել իտալական ակումբում, հաղորդում է mundodeportivo-ն: «Բարսելոնան» ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով մինչեւ 2016թ. հունվարի 1-ը զրկված է նոր ֆուտբոլիստով համալրվելու իրավունքից:

22-ամյա Պոգբան դիտարկվում է որպես փոխարինող Չավիին, որը ամռանը կտեղափոխվի Քաթարի «Ալ Սադ»:

Պոգբային գնելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում