19:18  ,  30 մարտի, 2015

Երկու մեդալ՝ Եվրոպայի Մ-23 առաջնությունից

Լեհաստանում ավարտված հունահռոմեական ոճի  ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 2014թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը («Հայաստան» մարզական կազմակերպություն, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արթուր Բարբաշանյան), եզրափակիչում գոտեմարտելով վրացի ըմբիշի հետ, դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, հաղորդում է msy-ը: 

2014 թ. բանակայինների աշխարհի չեմպիոն, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) երրորդ տեղի համար պայքարում առավելության է հասել ռուս մրցակցի նկատմամբ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս