18:08  ,  30 մարտի, 2015

Հունաստանի թիմի 3 ֆուտբոլիստներ ՃՏՊ-ի հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց

Ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականի խաղացողներ Վանգելիս Մորասը, Պանայոտիս Տախցիդիսը եւ Իոանիս Ֆետֆացիդիսը Հունգարիայի թիմի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղից հետո Բուդապեշտի օդանավակայանի ճանապարհին ենթարկվել են ավտովթարի եւ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը մահացել է: Ֆուտբոլիստների կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է canalplus-ը:

Մարտի 29-ին տեղի ունեցած խաղում Հունգարիայի եւ Հունաստանի հավաքականները խաղացել են ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով