18:32  ,  30 մարտի, 2015

Վարդան Պողոսյանը խաղացել է «Կուբանի» գլխավոր թիմում

Օգտվելով ազգային հավաքականների հանդիպումների պատճառով ազգային առաջնություններում հայտարարված դադարից՝ Կրասնոդարի «Կուբանը» ստուգողական հանդիպում է անցկացրել Ստավրոպոլի «Դինամոյի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Կուչուկի թիմում աչքի են ընկել Տկաչեւն ու Բուկուրը:

«Կուբանի» մեկնարկային կազմում ընդգրկված է եղել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վարդան Պողոսյանը եւ անցկացրել է առաջին խաղակեսը: 23-ամյա ֆուտբոլիստը ձմռանն է համալրել «Կուբանը» եւ առայժմ հանդես է գալիս երկրորդ թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում