17:46  ,  30 մարտի, 2015

Սերխիո Մարկարյան. Եթե բարելավենք որոշ բաղադրիչներ, ապա հույսը կմնա մեզ հետ

Խաղադաշտում երեւաց մեր աշխատանքի արդյունքը, ասել է ֆուտբոլի Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Մարկարյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումից հետո: F խմբում ընդգրկված Հունաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ ոքի է խաղացել Հունգարիայի հետ՝ 0:0:

«Մենք լավ ֆուտբոլ խաղացինք, լուրջ խաղ ցուցադրեցինք պաշտպանությունում: Վերջին փոխանցումներն էի անփույթ: Երկրորդ խաղակեսում ունեինք հաղթական գնդակ խփելու հնարավորություն: Եթե շարունակենք խաղալ այս ոգով եւ բարելավենք որոշ բաղադրիչներ, ապա հույսը կմնա մեզ հետ: Ժամանակ եւ հանդիպումներ դեռ կան»,- Սերխիո Մարկարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հունաստանի հավաքականը հինգ խաղից հետո 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Խմբի առաջատար Ռումինիան ունի 13 միավոր, Հյուսիսային Իռլանդիան 12 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով