17:23  ,  30 մարտի, 2015

Արթուր Մինոսյանը՝ գոլի հեղինակ

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը մասնակցել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 25-րդ տուրի հանդիպմանը եւ դարձել է գոլի հեղինակ: «Վոլգան» 3:2 հաշվով հաղթել է «Ենիսեյին»:

«Մինոսյանը մեկնարկային կազմում չէր, քանի որ խաղաց ցավազրկողների ազդեցության տակ: Նա պետք է դուրս չգար փոխարինման: Սակայն շատ վատ սկսեցինք հանդիպումը, եւ այլ տարբերակ չկար»,- թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:

Մինոսյանը դուրս է եկել փոխարինման, երբ «Վոլգան» պարտվելիս է եղել 0:2 հաշվով եւ խփել է առաջին պատասխան գնդակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում