16:39  ,  30 մարտի, 2015

Ռոնալդինյոն՝ Մեքսիկայի գավաթակիր (ֆոտո)

«Բարսելոնայի», «Միլանի», Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն «Կերետարոյի» կազմում դարձել է ֆուտբոլի Մեքսիկայի գավաթակիր: Եզրափակիչում «Կերետարոն» մրցել է «Պուեբլայի» հետ: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվել է ոչ ոքի՝ 3:3: Ռոնալդինյոն դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Հետխաղային 11 մետրանոցներով «Կերետարոն» հաղթել է 4:1 հաշվով:

«Հաղթանակը գավաթի խաղարկությունում տալիս է լրացուցիչ մոտիվացիա մրցաշրջանի վերջում»,- Թվիթերում գրել է Ռոնալդինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում