16:27  ,  30 մարտի, 2015

Վան Գալը կստանա 1 միլիոն ֆունտ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս գա Չեմպիոնների լիգա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կստանա մեկ միլիոն ֆունտ ստերլինգ պարգեւավճար, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է Daily Star-ը:

Անգլիայի Պրեմյեր լիգայի 30 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 59 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը, որն էլ տալիս է Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 5-րդ տեղում ընթացող «Լիվերպուլը» հետ է 5 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով