15:40  ,  30 մարտի, 2015

«Նյուքասլի» ռեկորդային շահույթը

Անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 2013-2014 թվականների մրցաշրջանի արդյունքում ռեկորդային շահույթի մասին՝ 18,7 միլիոն ֆունտ ստերլինգ: Նախորդ մրցաշրջանում թիմի շահույթը եղել էր 9,9 միլիոն ֆունտ:

Ակումբը չորրորդ տարին անընդմեջ ունեցել է շահույթ: Տարեկան շրջանառությունը կազմել է 129,7 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը 33,8 միլիոնով գերազանցում է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, հաղորդում է «Նյուքասլի» կայքը:

Հեռուստահեռարձակումների իրավունքի վաճառքից ակումբը ստացել է 78,3 միլիոն ֆունտ ստերլինգ, կրկնակի ավելացել է նաեւ հովանավորներից ստացված եկամուտը: Ակումբի ընդհանուր պարտքը 129 միլիոն ֆունտ ստերլինգ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում