15:03  ,  30 մարտի, 2015

Մատս Հումելսը ցանկանում է հեռանալ Բունդեսլիգայից

Իմ ֆուտբոլային եւ ընդհանուր զարգացման տեսանկյունից օգտակար կլիներ Բունդեսլիգայից այլ առաջնություն տեղափոխվելս, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը:

«Վերջնական որոշում դեռ չեմ ընդունել: Անկեղծ ասեմ, որ ունեցել եմ բանակցություններ ակումբիս հետ, որոնք տվել են որոշակի արդյունք: Բայց մեզ պետք է ուժեղ թիմ եւ համապատասխան մոտեցում գործին: Եթե դա չլինի, ապա իմ տեղափոխությունն այլ ակումբ կդառնա իրատեսական:

Հաճախ եմ մտածում, որ կցանկանայի խաղալ այլ առաջնություններում: Դա օգտակար կլիներ իմ ֆուտբոլային եւ ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- Հումելսի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մատս Հումելսի համար առաջարկել է 41 միլիոն եվրո եւ մերժում է ստացել: Գերմանական ակումբը ցանկանում է նրա տրանսֆերից ստանալ առնվազն 45 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում