14:33  ,  30 մարտի, 2015

Ռիբերիի մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղում հարցականի տակ է

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպմանը հաստատված չէ:

«Վնասվածքից հետո ես շատ շուտ սկսեցի մարզվել: Դա կոպիտ սխալ էր: Դարձյալ սկսել եմ ցավեր զգալ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ռիբերին ոտնաթաթի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: «Բավարիան» 7:0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»:

«Բորուսիա Դ.» - «Բավարիա» հանդիպումն ապրիլի 4-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում