13:16  ,  30 մարտի, 2015

«Էլբասան Արենայում» փորձել են թուրքական դրոշներով սադրել հայ երկրպագուներին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա - Հայաստան հանդիպման ժամանակ «Էլբասան Արենայի» տրիբունայում ալբանացիներին երկրպագած ֆանատները փորձել են թուրքական դրոշներով եւ վիրավորական վանկարկումներով սադրել հայ երկրպագուներին: Ոստիկանությունն ու ստադիոնի աշխատակիցները կանխել են հնարավոր բախումը:

Հայ ֆուտբոլասերները ստադիոն էին տարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ: 


Հիշեցնենք, որ մարտի 29-ին Էլբասանում տեղի ունեցած խաղում Ալբանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Հայաստանի թիմի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում