12:46  ,  30 մարտի, 2015

Ստերլինգը հրաժարվել է շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մերժել է պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ անգլիական թիմի հերթական առաջարկը: «Լիվերպուլը» ֆուտբոլիստին առաջարկել է շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ: Այժմ Ստերլինգի աշխատավարձը շաբաթական 100 հազար ֆունտ է: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը:

Սպասվում է, որ ամռանը Ստերլինգը կհեռանա «Լիվերպուլից»: Նրա ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է Անգլիայի հավաքականի խաղացողին վճարել շաբաթական 240 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, հաղորդում է dailymail-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգն անցկացրել է 28 հանդիպում եւ խփել է վեց գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում