12:19  ,  30 մարտի, 2015

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ պրոմոհոլովակ

Ֆուտբոլային Գերմանիան սպասում է հերթական Der Klassiker-ին: Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» կընդունի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացրել է դիմակայության պրոմոհոլովակը: Ապրիլի 4-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Առաջին շրջանում 2:1 հաշվով հաղթել է «Բավարիան», որը 26 խաղում վաստակել է 64 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» 33 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով