12:02  ,  30 մարտի, 2015

Ստոիչկով. Ռոնալդուն արհեստական աստղ է

Իսկական աստղի բառապաշարում «ես» դերանուն պետք է չլինի, ասել է բուլղարական ֆուտբոլի լեգենդար խաղացող Խրիստո Ստոիչկովը՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն արհեստական աստղ է: Նա միայն իր մասին է խոսում: Մեծամիտ մարդ է, որը երբեք չի մահանա հանուն թիմի: Այդ պատճառով էլ նա չի հայտնվի «Ռեալի» լեգենդար խաղացողների շարքում: Կարծում եմ, որ նա չարժի Լաուդրուպի կամ Ռոնալդոյի նույնիսկ ոտնաթաթը»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է abola-ն:

Ստոիչկովը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով: Նա ժամանակին ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անվանել էր «զրահապատ ավտոմեքենաներով շրջող ավազակներ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում