11:20  ,  30 մարտի, 2015

«Ռեալը» մտադիր է փոխել դարպասապահներին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը փոխել դարպասապահներին: Թիմի ղեկավարությունը դժգոհ է Իկեր Կասիլյասի անկայուն խաղից, իսկ Կեյլոր Նավասը չի ցանկանում լինել միշտ երկրորդը, հաղորդում է Marca-ն:

Արքայական ակումբն ամռանը կփորձի գնել «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային եւ Լեւրկուզենի «Բայերի» դարպասապահ Բերն Լենոյին, որի տրանսֆերային արժեքն արդեն գնահատվում է 25 միլիոն եվրո: Բազմաթիվ առաջատար ակումբներ են հետաքրքրված Լենոյի ծառայություններով: «Ռեալում» հետեւում են նաեւ արգենտինական «Ռիվեր Փլեյթի» դարպասապահ Աուգուստո Բատալյիի խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում