10:49  ,  30 մարտի, 2015

Զիդան. Ունեմ ազգային հավաքականի մարզիչ դառնալու նպատակ

Ես ունեմ հավակնություններ, ունեմ ազգային հավաքականի մարզիչ դառնալու նպատակ, ասել է Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի մարզիչ Զինեդին Զիդանը:

«Հստակ ասեմ, որ մի օր հաճույքով կգլխավորեի Ֆրանսիայի ազգային հավաքականը: Ես կձգտեմ դրան: Չեմ խուսափի նաեւ Կարլո Անչելոտիին «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելուց, բայց հիմա ակումբն ունի հրաշալի մարզիչ: Ես դեռ սովորում եմ, ամեն ինչ դեռ առջեւում է: Ամեն ինչ տեղի է ունենում աստիճանաբար, փուլերով: Երկու տարում չեմ դարձել ֆուտբոլիստ: Նույնը նաեւ մարզչական մասնագիտությունում է: Ես շատ բան եմ սովորում Անչելոտիից»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Զիդանը Կարլո Անչելոտիի օգնականն էր «Ռեալի» գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում