09:39  ,  30 մարտի, 2015

Հայ մարզիկները Մոսկվայում նվաճեցին մեկ ոսկե, երեք բրոնզե մեդալ

Մոսկվայում ավարտված «Խարլամպիեւի հուշամրցաշար»՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում  հայ մարզիկներից վերջին օրը բրոնզե մեդալ նվաճեց 62 կգ քաշային Սամվել Բադալյանը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: Հայաստանը մրցաշարում նվաճեց մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը եւ Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության՝ համապատասխանաբար 52 եւ 57 կգ քաշային կարգերում գրավելով երրորդ տեղը, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով