09:20  ,  30 մարտի, 2015

«Չելսին» 55 միլիոն եվրո կառաջարկի «Ռեալի» ֆուտբոլիստի համար

Թեեւ Լոնդոնի «Չելսին» մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը թիմի պաշտպան Ջոն Թերիի հետ, սակայն փնտրում է պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է Գարի Կեյհիլից եւ նրա տեղը դիտարկում է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանի թեկնածությունը:

Պորտուգալացի մասնագետը անձամբ է հետաքրքրված այդ տրանսֆերով եւ պատրաստ է Արքայական ակումբի առաջարկել 55 միլիոն եվրո, հաղորդում է telegraph-ը:

21-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում