Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Պորտուգալիան ու Սերբիան մարտի 29-ին հանդիպեցին Լիսաբոնում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով:
Հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Մոնակոյի» պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալիոն, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը եւ աչքի ընկնելուց 7 րոպե անց փոխարինվեց վնասվածքի պատճառով: 61-րդ րոպեին Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, սակայն սերբերի ուրախությունը երկար չտեւեց: 2 րոպե անց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն դարձյալ առաջ մղեց պորտուգալացիներին՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Չորրորդ տուրից հետո Պորտուգալիայի հավաքականն 9 միավորով գլխավորեց I խմբի մրցաշարային աղյուսակը: Դանիան ու այս տուրում Հայաստանի հավաքականին հաղթած Ալբանիան ունեն 7-ական միավոր, իսկ խմբի հետնապահներ Հայաստանն ու Սերբիան՝ մեկական:
Հունաստանի հավաքականը Սերխիո Մարկարյանի գլխավորությամբ անցկացրեց առաջին պաշտոնական խաղը, որում Բուդապեշտում ոչ ոքի խաղաց հունգարացիների հետ՝ 0:0: Հույները 2 միավորով F խմբի հետնապահն է:
Եվրո-2016, ընտրական փուլ
Պորտուգալիա – Սերբիա՝ 2:1
Ռիկարդո Կարվալիո, 10, Ֆաբիո Կոենտրաու, 63 – Նեմանյա Մատիչ, 61
Իռլանդիա – Լեհաստան՝ 1:1
Շեյն Լոնգ, 90+1 – Սլավոմիր Պրեժկո, 21
Հունգարիա – Հունաստան՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում