23:33  ,  29 մարտի, 2015

Հայաստան ժամանած Խրիստո Ստոիչկով. Վան Գալը սրիկա է

Բուլղարացի լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը պատմել է, որ 1998-ին կատալոնական «Բարսելոնայից» հեռացել է հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի պատճառով: Այժմ Վան Գալն աշխատում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ընդհանրապես չեմ հարգում Վան Գալին. նա սրիկա է: Մի անգամ, երբ վնասվածք ունեի եւ կնոջս հետ եկել էի «Նոու Կամպ» ստադիոն, նա մոտեցավ մեզ եւ կնոջս հարցրեց, թե ինչպես կարելի էր ամուսնանալ ինձ հետ: Իհարկե, «Բարսելոնայից» հեռանալուս պատճառը նա էր»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Խրիստո Ստոիչկովը ժամանել էր Երեւան, որտեղ մարտի 28-ին մասնակցեց լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում