22:57  ,  29 մարտի, 2015

Եվրո-2016. Ջիբրալթարի հավաքականի առաջին գոլը (ֆոտո)

Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականը մարտի 29-ին առաջին գոլը խփեց պաշտոնական խաղերում: Շոտլանդացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Ջիբրալթարը պարտվեց 1:6 հաշվով, իսկ հյուրերի հեղինակության գոլը խփեց 33-ամյա հարձակվող Լի Կաշարոն:

Հիշեցնենք, որ Ջիբրալթարն ՈւԵՖԱ-ի լիիրավ անդամ է դարձել 2013-ին: Թիմը նախկինում գոլեր խփել էր Էստոնիայի, Մալթայի եւ Ֆարերյան կղզիների հավաքականների դեմ ընկերական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով