21:35  ,  29 մարտի, 2015

Ալբանիա - Հայաստան. Մավրայը հավասարեցրեց հաշիվը

Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում: 77-րդ րոպեին տանտերերի պատասխան գոլը խփեց գերմանական «Քյոլնի» պաշտպան Մերգիմ Մավրայը, ով առաջին խաղակեսում դարձել էր գոլի հեղինակ:

Ալբանական Էլբասան քաղաքում ընթացող խաղում ընթանում է երկրորդ խաղակեսը, հաշիվը 1:1 է: Մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հեռացման պատճառով Հայաստանի հավաքականը 70-րդ րոպեից խաղում է 10 ֆուտբոլիստներով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով