20:45  ,  29 մարտի, 2015

Հայաստանի հավաքականը հաղթում է Ալբանիային (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական խաղի առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է ալբանացիներին:

Ալբանական Էլբասան քաղաքում ընթացող խաղի միակ գոլը խփեց գերմանական «Քյոլնի» պաշտպան Մերգիմ Մավրայը, ով չորրորդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ: Հենրիխ Մխիթարյանը հրաշալի անցումից հետո փոխանցում կատարեց Յուրա Մովսիսյանի ուղղությամբ, սակայն դարպասը գրավեց Մավրայը: Ընդմիջում է:  

Եվրո-2016, ընտրական փուլ

I խումբ

Ալբանիա - Հայաստան՝ 0:1 (առաջին խաղակեսը)

Մերգիմ Մավրայ, 4 (ինքնագոլ)

Ալբանիա. Էտրիտ Բերիշա («Լավիո»), Էլսեիդ Հյուսայ («Էմպոլի»), Լորիկ Ցանա («Լացիո»), Մերգիմ Մավրայ («Քյոլն»), Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Ամիր Աբրաշի («Գրասհոպեր»), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Օդիսե Ռոշի («Ֆրանկֆուրտ»), Սոկոլ Չիկալեշի («Սպլիտ»):

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով