20:05  ,  29 մարտի, 2015

Ալբանիա - Հայաստան. Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ալբանիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղում գրանցվեց արագ գոլ:

Ալբանական Էլբասան քաղաքում ընթացող խաղի չորրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հրաշալի անցումից հետո փոխանցումից հետո գերմանական «Քյոլնի» պաշտպան Մերգիմ Մավրայը գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին: Գոլը գրանցվեց Մովսիսյանի հաշվին: Ընթանում է առաջին խաղակեսը: 

Եվրո-2016, ընտրական փուլ 

I խումբ

Ալբանիա - Հայաստան՝ 0:1 (ընթանում է առաջին խաղակեսը)

Յուրա Մովսիսյան, 4

Ալբանիա. Էտրիտ Բերիշա («Լավիո»), Էլսեիդ Հյուսայ («Էմպոլի»), Լորիկ Ցանա («Լացիո»), Մերգիմ Մավրայ («Քյոլն»), Անսի Անգոլի («Ղարաբաղ»), Բուրիմ Կուկելի («Ցյուրիխ»), Ամիր Աբրաշի («Գրասհոպեր»), Տաուլյանտ Ջակա («Բազել»), Լեդիան Մեմուշայ («Պեսկարա»), Օդիսե Ռոշի («Ֆրանկֆուրտ»), Սոկոլ Չիկալեշի («Սպլիտ»):

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով