19:53  ,  29 մարտի, 2015

Ալբանիա - Հայաստան. Հայ ֆանատների պաստառը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը (ֆոտո)

Հայաստանի եւ Ալբանիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղին հայ ֆանատները ստադիոն են տարել Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառ: Ալբանական Էլբասան քաղաքում անցկացվելիք խաղում հայ երկրպագուների համար նախատեսված ոչ մեծ տրիբունան հսկվում է ոստիկանների կողմից:

Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, իսկ ալբանացիները եղբայրական հարաբերություններ ունեն թուրքերի հետ: Մարտի 29-ին անցկացվելիք Ալբանիա – Հայաստան խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Ֆոտո՝ panorama-sport.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում