21:27  ,  29 մարտի, 2015

Ուելսի թիմի խաղից հետո Բեյլը «Ռեալի» մարզաշապիկը նետում է աղբարկղը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարթե Բեյլին, ում դուբլի օգնությամբ Ուելսի հավաքականը մարտի 29-ին Հայֆայում 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ:

Ծաղրանկարում Բեյլն ազգային թիմի խաղից հետո Արքայական ակումբի մարզաշապիկը նետում է աղբամանի մեջ:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ուելսցուն շատ են քննադատում «Ռեալում» անգույն խաղ ցուցադրելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում