19:14  ,  29 մարտի, 2015

«Բարսելոնան» փոխարինող է գտել Ալվեսին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր առաջարկել Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» եզրային պաշտպան Գլեն Ջոնսոնին:

Sport.es-ի համաձայն՝ 30-ամյա անգլիացին դիտարկվում է որպես բրազիլացի Դանի Ալվեսին փոխարինող: Թե՛ Ալվեսը, թե՛ Ջոնսոնն այս մրցաշրջանի վերջում ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ: Ամռանը բրազիլացին լքելու է կատալոնական ակումբը:

Այս մրցաշրջանում Ջոնսոնը մի շարք խաղեր բաց է թողել վնասվածքի պատճառով: Նա 2009-ին անգլիական «Պերտսմուտից» է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում