Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Ալբանիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում: Ֆրանսիական «Մարսելի» 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից եւ նորամուտը կնշի Հայաստանի հավաքականում:
Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան, փոխանցում է ՀՖՖ-ն:
Մարտի 29-ին ալբանական Էլբասան քաղաքում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: 3 խաղերից հետո Հայաստանն ունի 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում